четверг, 9 апреля 2015 г.

Էներգակիրներ

1.    Համեմատել հիմնական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազը ընդերքում գտնվում է գազային վիճակում, նավթը հեղուկ իսկ ածուխը պինդ:
Չնայած նրան որ ածուխը ամենավտանգավոր վառելիքն է, ամենատարածվածն է վառելիքների մեջ քանի որ ամենաեժան է, հեշտ է տեղապոխել և շատ պաշարներ ունի:
Ըստ տվյալների ածուխը կբավականացնի 400 տարի, գազը զարգացող երկրներում 150 տարի իսկ զարգացած երկրներում 40 տարի իսկ նավթը 40 տարի:
Ամենա մաքուր այրվող վառելիքը դա բնական գազն է: Բնական գազը նաև ամենա հեշտն է արտահանել:
Բնական գազը հիմնականում տեղափոխում են խողովակաշարերով 75 մթնոլորտ ճնշման տակ մինչև 1,4 մ. Տրամագիծ ունեցող խողովակով:
Վառելիքներից ամենակարևորը համարվում է  նավթը քանի որ նավթի վերամշակումից ստացվում բենզինը, մազութը, ասֆալտը և այլն...

2.    Համեմատել էլեկտրաէներգիայի ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  
Մարդիկ էլեկտրաէներգիան ստանում են տարբեր եղանակներով:
Էլեկտրաէներգիա ստանալու միջոցներն են ատոմակայանները, ՋԵԿ-երը, ՀԵԿ-երը, արևային մարտկոցները և հողմաղացները:
Արևային էներգիան անվերջ է, էկոլոգիապես մաքուր է բայց զբաղեցնում է շատ տարացքներ: Արևային մարտկոցները հիմնականում տեղադրվում են անապատներում:
Քամու էներգիան անվեջ է քանի որ երկր վրա ճնշումների տարբերություններից առաջանում քամի որը պտտացնում է հողմաղացի թևերը, էկոլոգիապես մաքուր է, բայց շատ քիչ են այն վայրերը որտեղ շատ են քամիները:
ՋԵԿ-երը աշխատում են վառելիքով իսկ վառելիքը մի օր կսպառվի բացի դրանից վառելիքի այրումից անջատվում է շատ մեծ քանակությամբ թունավոր նյութեր:

ՀԵԿ-երը նույնպես անվերջ են քանի որ աշխատում են ջրի հոսքով, էկոլոգիապես մաքուր են բայց ամբարտակները զբաղեցնում են տարածքներ հսկայական հողային տարածքներ մնում են ջրի տակ: 

Комментариев нет:

Отправить комментарий