воскресенье, 11 августа 2013 г.

ինչպես են ացնւմ օրերը սեբաստացիների հետ անդրանիկ սկաուտների հաըրենագիտական ջոկատւմ



  
Սևանում երկու ժամ հանգստից հետո մենք ուղևորվեցինք Դիլիջան









                           այնուհետև ուղևորվեցինք Դիլիջանի Լերմոնտովո գյուղը

Մակերես` 21.41կմ2

Բնակչություն` 1013


Լերմոնտովո գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի շրջանի ամենացուրտ գոտում 1810կմ ծովի մակերեսից բարձրության վրա : Գյուղը ` որը սկզբից անվանվել է Վոսկրեսենովկա , հիմնվել է 1840 թ-ին Ռուսաստանի Տամբովի մարզից □մոլոկանների□ մոտավորապես յոթ ընտանիքների աքսորման հետևանքով : Աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ , և այժմ կազմում են բնակչության 80%-ը : Համայնքում ապրում են նաև հայեր – 15% և եզդիներ – 5%: Ներկայիս Լերմոնտովոն իրենից ներկայացնում է բավականին զարգացած համայնք `2001 թ-ին սոցիալական ներդրումների ծրագրով անց է կացվել ջրագիծ , 2006 թ-ին գյուղը գազաֆիկացվել է , 2010թ-ին լուծվել է համայնքի փողոցների լուսավորության հարցը : Համայնքում գուրծում է Մշակույթի կենտրոնը , որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ , գործում է նաև գրադարան : Գյուղում առկա է միջնակարգ դպչոցը ` որտեղ կան հայկական և ռուսական դասարաններ : Դպրոցը հիմնովին վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով :
2011 թ-ի սկզբից կազմակերպվել է գյուղի աղբահանման հարցը , տեղադրվել են ծածկականգառներ : Առաջիկա պլաններում է գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգումը , մանկական խաղահրապարակի և մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցումը: