четверг, 9 апреля 2015 г.

Էներգակիրներ

1.    Համեմատել հիմնական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազը ընդերքում գտնվում է գազային վիճակում, նավթը հեղուկ իսկ ածուխը պինդ:
Չնայած նրան որ ածուխը ամենավտանգավոր վառելիքն է, ամենատարածվածն է վառելիքների մեջ քանի որ ամենաեժան է, հեշտ է տեղապոխել և շատ պաշարներ ունի:
Ըստ տվյալների ածուխը կբավականացնի 400 տարի, գազը զարգացող երկրներում 150 տարի իսկ զարգացած երկրներում 40 տարի իսկ նավթը 40 տարի:
Ամենա մաքուր այրվող վառելիքը դա բնական գազն է: Բնական գազը նաև ամենա հեշտն է արտահանել:
Բնական գազը հիմնականում տեղափոխում են խողովակաշարերով 75 մթնոլորտ ճնշման տակ մինչև 1,4 մ. Տրամագիծ ունեցող խողովակով:
Վառելիքներից ամենակարևորը համարվում է  նավթը քանի որ նավթի վերամշակումից ստացվում բենզինը, մազութը, ասֆալտը և այլն...

2.    Համեմատել էլեկտրաէներգիայի ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  
Մարդիկ էլեկտրաէներգիան ստանում են տարբեր եղանակներով:
Էլեկտրաէներգիա ստանալու միջոցներն են ատոմակայանները, ՋԵԿ-երը, ՀԵԿ-երը, արևային մարտկոցները և հողմաղացները:
Արևային էներգիան անվերջ է, էկոլոգիապես մաքուր է բայց զբաղեցնում է շատ տարացքներ: Արևային մարտկոցները հիմնականում տեղադրվում են անապատներում:
Քամու էներգիան անվեջ է քանի որ երկր վրա ճնշումների տարբերություններից առաջանում քամի որը պտտացնում է հողմաղացի թևերը, էկոլոգիապես մաքուր է, բայց շատ քիչ են այն վայրերը որտեղ շատ են քամիները:
ՋԵԿ-երը աշխատում են վառելիքով իսկ վառելիքը մի օր կսպառվի բացի դրանից վառելիքի այրումից անջատվում է շատ մեծ քանակությամբ թունավոր նյութեր:

ՀԵԿ-երը նույնպես անվերջ են քանի որ աշխատում են ջրի հոսքով, էկոլոգիապես մաքուր են բայց ամբարտակները զբաղեցնում են տարածքներ հսկայական հողային տարածքներ մնում են ջրի տակ: 

Ջրոլորտ



1.            Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
Քաղցրահամ  հատուկ կազմակերպություններում մաքրված ջուր:
2.            Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
Գործարանները, որոնց անպիտան և թունավոր նյութերը թափվում են գետերի մեջ:
3.            Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
Մարդիկ թունավորվում են, ազդում է մարսողության վրա, առաջացնում է փորլուծություն, թուլություն և այլն...
4.            Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
1.Մարդիկ չպետք է թափեն աղպը գետերի, լճերի, և ծովերի մեջ:
2.Ավելի շատ պետք ստուգումներ անցնեն գործարանները որպիսի թունավոր նյութերը չթափեն գետերի մեջ:
5.            Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:
Երկրագնդի շուրջ 70%-ը ծածկված է ջրով սակայն դրանց մեծ մասը քաղցրահամ ջրեր չեն: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են, այժմ քաղցրահամ ջրի խնդիր ունեն հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրներում:

Բայց մարդիկ շարունակում են անխնա օգտագործել ջուրը: