суббота, 13 июля 2013 г.

Ֆրանսիայի Հանրապետություն (Ֆրանսիա)


«Ֆրանսիա» անվանումը գալիս է Լատիներեն  Francia-ից, որը նշանակում է«Ֆրանկների երկիր»: Կան նաև վարկածներ կապված Ֆրանկ անվանման ծագումնաբանութանհետ: Դրանցից մեկը գալիս է Պրոտո-Գերմաներեն  frankon  բառից, որը թարգմանվումէ գեղարդ, քանի որ Ֆրանկները գեղարդ շատ էին նետումՄեկ այլ վարկածով, ՖրանկԳերմանական լեզուներով նշանակում է ազատ:
Մայրաքաղաքը Փարիզը (ֆրանսերեն՝ ParisՖրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է։Ամեն տարի այստեղ են գալիս մոտ 30.000.000 զբոսաշրջիկներ:  Փարիզի առաջին բնակիչներըհայտնվել են մոտավորապես  մ.թ.ա. 4000թ. ։ Բնակչությունը  2.153.600 մարդ է (2005 թվականիտվյալներով): Տարածքը`  105.4 քառ. կմ, միջին բարձրությունը՝ 33 մԱյսօր Փարիզը բաժանվածէ 20 շրջանների։
           
 Աշխարհագրական դիրքըՖրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայիարևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝Միջերկրական ծովի ջրերով։ Ֆրանսիայի եվրոպական տարածությունը կազմում է 547.030քառկմ,բնակչությունը՝ 61.875.200 մարդ (2008 թ.), բաժանվում է 96 դեպարտամենտի։Բացի եվրոպական մասից, Ֆրանսիային են պատկանում նաև անդրծովյան մի շարք կղզիներ ևտարածքներ, որոնք գտնվում են այլ մայրցամաքներում և ժառանգություն են մնացելՖրանսիական գաղութային կայսրության ժամանակներից։ Ֆրանսիայի եվրոպական մասըխոշորագույնն է Եվրոպական միության կազմում (հանդիսանում է ընդհանուր տարածությանմեկ հինգերորդ մասը)։ Ֆրանսիայի տարածքի աշխարհագրական ձևի պատճառովֆրանսիացիները հաճախեն իրենց երկիրն անվանում «l’Hexagone» (վեցանկյուն)։ Ցամաքայինսահմաններով Ֆրանսիան կից էԲելգիային և Լյուքսեմբուրգին՝ հյուսիս-արևելքում,Գերմանիային, Շվեյցարիային և Իտալիային՝ արևելքում, Իսպանիային և Անդորրային՝հարավում։ Ֆրանսիան նաև ստորգետնյա թունելով կապված է Մեծ Բրիտանիայի հետ, որնանցնում է Լա-Մանշ նեղուցի տակով։ Չի կարելի մոռանալ նաև Մոնակո փոքրիկ պետությանմասին, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին ևսահմանակից է միայն Ֆրանսիային։

Կառավարման համակարգըՖրանսիան աշխարհիկ հանրապետություն է, եկեղեցին ոչ միդեր չունի քաղաքական կյանքում։ Ֆրանսիայի հանրապետության գործող սահմանադրությունըուժի մեջ է 1958 թվականից, համաձայն որի` հաստատված պետական կարգն անվանվում էՀինգերորդ հանրապետություն։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է 7 տարիժամկետով, ունի լայն լիազորություններ։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնում է ՖրանսուաՀոլլանդը։ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ Սենատի գործունեությանժամկետն է 9 տարի։
Վարչական բաժանումըՖրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի,որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպականՖրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները, Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյանդեպարտամենտներ, որոնք են Գվադելուպա, Մարտինիկա, Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները, 3 Անդրծովյան տերիտորիաներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա, Ուոլիս և Ֆուտունա, ՀարավայինԱնտարկտիկայի ֆրանսիական տիրույթները, և վերջապես, տիրույթներ, որոնք ունեն հատուկկարգավիճակ՝ Մայոտտա կղզի, Սեն-Պիեռ և Միքլեոն, Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներովհանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674.843 քառ. կմ, իսկ բնակչությունը՝64.473.140 մարդ։
Պետական լեզունՖրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որով խոսում է բնակչությանմեծ մասըՖրանսերենն այսօր աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է։ Աշխարհի 31երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է, ընդ որում՝ 15 երկրներում միակպաշտոնական լեզուն։ Այս առումով ֆրանսերենը զիջում է միայն անգլերենին։ Չինարենի,անգլերենի, իսպաներենի, ռուսերենի և արաբերենի հետ միասին ֆրանսերենն ընդգրկված է ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուների կազմում։
Պետական կրոնը քրիստոնեությունն է: Կաթոլիկները կազմում են բնակչության ավելի քան75%-ը, կան նաև բողոքականներ, մահմեդականներ, հուդայականներ և այլն։ 2005 թվականինանցկացրած հարցման ժամանակ ֆրանսիացիների 34 %-ը  հայտարարել է, որ «հավատում էԱստծո գոյությանը», 27 %-ը պատասխանել են, որ «հավատում են գերբնական ուժերիգոյությանը», իսկ 33 %-ը աթեիստներ են  և չեն հավատում նման ուժերի գոյությանը:
Պետական հիմնըՖրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը», հորինվել է 1792 թվականին Ռուժե դըԼիլի կողմից, Ստրասբուրգում, սկզբնապես կոչվել է Հռենոսյան բանակի մարտական երգ,սակայն արագորեն տարածվել է հանրապետական բանակում՝ վերածվել հեղափոխական երգի։Սկզբում հայտնի է եղել Մարսելում, իսկ հետո այցելել է նաև Փարիզ՝ «Մարսելցիների քայլերգ»անվանումով, որի կրճատ անվանումն  է «Մարսելյեզ»։
Բլից Ֆրանսիայի մասին Ֆրանսիայի դրամական միավորը եվրոն է (1եվրոն=100ցենտ),ազգային կարգախոսը՝ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» (Liberté, Égalité, Fraternité), հիմնը՝ «Մարսելլեզ», ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14, օրենսդիրմարմինը՝ երկպալատ պառլամենտ՝ Սենատ և Ազգային ժողով։ Ֆրանսիայի բնակչության կազմիմեծագույն մասը ֆրանսիացիներն են՝ ամբողջի մոտ 94%-ը, մնացած 6%-ը բաժին է ընկնումէլզասցիներին, լոթարինգացիներին, բրետոնցիներին, որոնք չեն մտնում ֆրանսիացինրիէթնիկական խմբի մեջ, նաև հրեաներին՝ մոտ 500 հազար, հայերին՝ մոտ 400 հազար,իտալացիներին, պորտուգալացիներին, իսպանացիներին, կան նաև լեհեր, ալժիրցիներ,մարոկկոցիներ, թուրքեր և այլն։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 75%: 
Ֆրանսիայիտնտեսությունը գտնվում է զարգացման հետինդուստրիալ փուլում: Աշխարհում ճանաչումունեն ֆրանսիական Ռենոն, Պեժոն, Թոմսոնը և այլ ընկերություններ: էներգետիկան երկարժամանակ հենված էր տեղում արդյունահանվող քարածխի վրա: Լիովին ապահովված էսեփական ուրանի` ատոմային էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքով: Հատկապեսլավ է զարգացած ալյումինի արտադրությունը: Մեքենաշինությունը Ֆրանսիայիարդյունաբերության առաջատար ճյուղն է: Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը ունիհամաշխարհային ճանաչում: Աչքի է ընկնում նաև սննդի արդյունաբերությունը:Բուսաբուծությունը բազմաճյուղ է, բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկին:Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը:
ԿլիմանՖրանսիայի եվրոպական տարածքում կլիման մեղմ ծովային է, արևելքում` բարեխառնցամաքային, հարավում` մերձարևադարձային: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնելերեք տիպի կլիմայական գոտիներ: Ամռանը բավականին տաք և չոր է, միջին ջերմաստիճանըհուլիսին հասնում է 23-25 աստիճանի, իսկ ձմռանը բնորոշ են անձրևները, օդի միջինջերմաստիճանը կազմում է 7—8 °С: Տեղումները գերակշռում են հունվարից ապրիլ ամիսներին,իսկ նրանց ընդհանուր թիվը տատանվում է  600-1000 մմ:  Արևմտյան լեռնալանջերում այդցուցանիշը կարող է հասնել ավելի քան 2000 մմ-ի:
Մշակույթը . Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ուճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմություննու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ուհարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը,որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դըԲալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սահամեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Ֆրանսիանհսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է, որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամպատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են` բաց երկնքի տակ: Բացի մշակույթի ևհին  քաղաքակրթությունների հուշարձաններից երկիրը հիասքանչ բնություն ունի. Ալպիականլեռների սպիտակ լանջերը, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հրաշալի լողափերը,միջնադարյան ամրոցներ, խաղողի ընդարձակ այգիներ, ինչպես նաև անթիվ հուշ-վայրեր`կապված այս կամ այն պատմական դեմքի գործունեության հետ:

ՔաղաքներըԵրկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է` Ֆրանսիայիմայրաքաղաքը դեռևս Х դարից, որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավորզբոսաշրջիկներով: Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է տեսնել ամեն քայլափոխին: Սիտե ևՍան-Լուի թաղամասերը քաղաքի պատմական կենտրոնն են: Սիտեում է գտնվում ՓարիզիԱստվածամոր տաճարը: Այն կաթոլիկ տաճար է` հիմնադրված 1160-ին, իսկ ավարտինհասցված միայն 1245-ին:

 Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է:Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով, զանգակատնով, սրահներով,գունավոր ապակուց լուսամուտներով, պատերով, որ զարդարված են քանդակներով ուարձանիկներով` ներսից և դրսից: Ոչ հեռու է գտնվում նաև Փարիզի ամենահին բանտը`
Կոնսիերժին: Այստեղից ոչ հեռու է գտնվում Փարիզի Պատմությանթանգարանը «Կարնավալե»,  որտեղ ցուցադրվում են թագավորական սենյակներ, ամենօրյաօգտագործման առարկաներ, ինչպես նաև Տիկնիկների փոքր մասնավոր թանգարանըՍենայիձախ ափին է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը (1889թ. ), բարձրությունը` 320 մետր ,Շայո Պալատը, Հաշմանդամների տունը` Տաճարով և Նապոլեոնի գերազմանատեղիով,աշխարհի խոշորագույն կրթական ու գիտական կենտրոններից մեկը` Սորբոնը (Փարիզիհամալսարանը, 1215),  ՊանթեոնըՓառքի Տաճարը հայտնի մարդկանց համար, որոնցթվում են Ռուսոն, Զոլյան, Կյուրին, Հյուգոն, Վոլտերը, Միրաբոն և շատ ուրիշները: Անպայմանպետք է այցելել Լյուքսեմբուրգյան այգին, Միջնադարի ազգային թանգարանը (1843թ.): Վերջինսգտնվում է Լատինական թաղամասի կենտրոնում և հայտնի է գոբելենների, նկարների,կիրառական արվեստի և միջնադարյան փայտե եկեղեցական պիտույքներիհավաքածուներովՓարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է` «Տառապյալները բլուրը», 129 մետր, որը համարվում է Ֆրանսիական մշակույթի 

 խորհրդանիշներից մեկը` նկարիչների ևերաժիշտների օթևանը:  Ոչ հեռու է գտնվում նաև Բլրի հրապարակը, որտեղ աշխատում ենփողացային նկարիչները, կան մեծ թվով հուշանվերների խանութներ և փոքր ռեստորաններ: Ոչհեռու է գտնվում Մոնմարտի թանգարանը, Աբես հրապարակը քաղաքապետարանով և կարմիրաղյուսից պատրաստված ոչ մեծ եկեղեցիովԻսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով, կտեսնեքհայտնի «Մուլեն Ռուժ»  կաբարեն: Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը` Le mur de je t’aime:  40 քառ. մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով  գրված է «Ես քեզ սիրում եմ»,այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով` կույրերի համար:  Ոչ պակասգեղեցիկ և շքեղ է Փարիզի շրջակայքը:Վերսալը Եվրոպայում  պալատական այգիների թերևսամենահայտնի օրինակն է: Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը` Վերսալիպալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղշատրվաններով, լճակներով, արձաններով մի հսկայական չքնաղ այգում: Ամռանն  այստեղ անցէ կացվում հսկայածավալ լուսա-ձայնային շոու, որը կոչվում է «Ձայն ու լույս»: Մեծ թվովզբոսաշրջիկների է գրավում Եվրադիսնեյլենդը` Փարիզից 32 կմ հեռավորության վրա գտնվողԵվրոպայի ամենամեծ զվարճանքների այգին, որտեղ կարելի է տեսնել հինունոր հեքիաթների,մուլտֆիլմերի, գրքերի հերոսներին:
Բուրգունդիան Ֆրանսիայի պատմական շրջանն է, Եվրոպայի հյուսիսային և հարավայինքաղաքակրթությունների խաչմերուկը և հայտնի է իր լճերով ու խաղողի այգիներով: Այսյուրահատուկ անկյունը հայտնի է իր հին ամրոցներով ու եկեղեցիներով, խոհարարականսովորույթներով և ջրառատ գետերով: Բուրգունդիայի այցեքարտն է համարվում տեղիբարձրակարգ գինին, որի արտադրական կենտրոն է համարվում Բոնը, որը հատկապեսճարտարապետության մեջ պահպանել է ֆլամանդական մշակույթի շունչը: Այստեղ պետք էայցելել Գինու թանգարանը, իսկ շրջակայքի յուրաքանչյուր գյուղը կզարմացնի իր գինու ևճարտարապետության ուրույն տեսակովՊրովանս ասելիս պատկերացնում ես ավելի քան 900կմ երկարությամբ ձգվող լողափը, որից ընդամենը մի ժամ ճանապարհի վրա են գտնվումԱլպյան լեռների հազարավոր կիլոմետրանոց լանջերը, ինչպես նաև խաղողի ճոխ  տնկիներովբլուրներ, հին ամրոցներ ու ձիթապտղի այգիներ:

 Շքեղ բնության մեջ է գտնվում հայտնի արգելանոցը, որտեղ կարելի է տեսնել ավելի քան 300 տեսակի թռչուններ, այդ թվում վարդագույն ֆլամինգո, ինչպես նաև ջրային կրիաներ, հայտնի ազնվացեղ սպիտակ ձիերՍտրասբուրգը` «միացյալ Եվրոպայի մայրաքաղաքը», գտնվում է Փարիզից կմ հեռավորության վրա` Գերմանիայի հետ սահմանի վրա: Քաղաքը կրում է ֆրանսիական և գերմանական մշակույթների ազդեցությունը: Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում
է Յունեսկոյի հովանու ներքո և հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, նեղ փողոցներով, հին աշտարակներով, Ռոան պալատով` արքայազների միջնադարյան նստավայրով, երեք միլիոն գրքերով Համալսարանական գրադարանը: Ստրասբուրգում է գտնվում Եվրոպայի խորհրդի շենքերի համալիրը, մարդու իրավունքներով Եվրոդատարանի շենքը, ինչպես նաև կան մեծ թվով համերգային սրահներ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ Մարսելը
 «Արևելքի դարպասներ» Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և հնագույն պատմությամբ նավահանգստային քաղաք հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա.: Քաղաքում կարելի է հիանալ Հին քաղաքով, Սբ. Ժանի և Սբ. Նիկոլայի հին նավահանգիստներով, քաղաքի խորհրդանիշն է հռոմեա-բյուզանդական տաճարը` Նոտր-Դամ-դե-լա-Գարդը` ավելի քան ութ տոննա կշռող բրոնզե զանգով ու Սուրբ Կույսի տաս մետրանոց ոսկեզօծ արձանով, «Փայլող քաղաք» տասնյոթ հարկանի շենքով: Մարսելի անբաժանելի մասը շուկաներն ու տոնավաճառներն են: Լողափերն այստեղ օրինակ Ռիվիերայինի պես շքեղ չեն, բայց հարմարավետ են ու մաքուր:
Ազգային առանձնահատկություններըՖրանսիացիների մեծամասնությունը համոզված է,որ ցանկացած կիրթ օտարերկրացի պետք է խոսի ֆրանսերեն` գոնե տարրական մակարդակով:Այդ պատճառով տեղացիներին անգլերենով դիմելը այնքան էլ ցանկալի չէՄթերքը քաղաքիկենտրոնում 15-40% ավելի թանկ է, քան շրջակայքիսուպերմարկետներումՕդանավակայանում, տրանսպորտում, հասարակական բանուկվայրերում պետք է զգուշ լինել գրպանային գողերից: Կարևոր փաստաթղթերը և թանկարժեքզարդեղենը պետք է թողնել հյուրանոցում:
Ազգային խոհանոցըՖրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններիցմեկը: Հատկապես հայտնի են կրուասանները, երկար ֆրանսիական հացը, շոկոլադեհացիկները, բուրգունդական խխունջները, լիոնական նրբերշիկները, սոխով ապուրը: Այսամենին ավելացրեք տարատեսակ սոուսները` ավելի քան երեք հազար բաղադրատոմսերով ուբազմապիսի համեմունքները: Ընդ որում` երկրի ամեն շրջանն ունի իր խոհարարականավանդույթները, որոնք հաճախ նման չեն հարևան շրջանի խոհանոցին:

Առանձին ուշադրության են արժանի ֆրանսիական գինիներըՖրանսիան արտադրում է կարմիր և սպիտակ ընտիր գինիների հազարավոր տեսակներ: Գինեգործական հարուստմշակույթ ունեցող եկիրն աշխարհին տվել է կոնյակ ու շամպայն: