четверг, 27 августа 2015 г.

Ջրոլորտ
Անօրգանական միացություն՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։ Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է: Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է։ Մարդիկ խմում են Քաղցրահամ ջուր, Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2,5%-ը, սակայն դրա մի մասն է պիտանի խմելու համար։Մարդը օրեկան ունի 2 լիտր ջրի պահանջ:Հասուն մարդու մարմնի 60-65%-ը կազմում է ջուրը:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր սկսում է ծարավել, 6-8% տոկոսի դեպքում նրա մոտ կիսաուշաթափություն է, 10%-ի դեպքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ մարմնից 12% ջուր կորցնելու դեպքում մարդը մահանում է: Մեր միջավայրի ջուրը աղտոտողները դրանք գործարանային հոսքաջրերն են, որոնք առանց բնության մասին մտածելու լցնում են լճերը գետերը: Արդյունաբերական հոսքաջրերը աղտոտված են լինում նավթով,ծանր մետաղներով և տաք հոսքաջրերով:Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը:Վտանգավոր են նաև ծանր մետաղները սնդիկը,կապարը,կադիումը,պղինձը,մկնդեղը:Ծանր մետաղներով լցված ջրի ձկները պիտանի չեն օգտագործման համար: Ջրի մաքրումը կատարվում է ջրազատիչ կայաններում։ Ջրազատիչ կայաններում ջուրը նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման, ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչմչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։ Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն: Գիտնականների կարծիքով, պետք է հրաժարվել ջրի համատարած մաքրման մտքից, քանի որ մաքրումից ոչնչանում են շատ մանրէներ, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա: Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը:

Հողոգտագործում

Այժմ Էկոլոգիական ամենակարևոր խնդիրներից մեկը օդի աղտոտումն է:
2020-
թ. սկսած տարեկան 3,6մլն մարդ կմահանա օդի աղտոտվածությունից, այդպիսի եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպան փորձագետները։
Clean air Asia
էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտվածության պատճառով յուրաքանչյուր տարի ասիայում մահանում է 800.000 մարդ, այդ մասին հայտնում է ozemle.net կայքը, իսկ ամբողջ աշխարհում ավելի քան 20 մլն, այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ CNN-ին հղումով։ Աղտոտվածության ամենաբարձր մակարդակը տիրում է Արևելյան Ասիայում, որից հետո գալիս են Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան։ Սակայն արևմտյան երկրներում նույնպես զոհեր են լինում ծխի և փոշու պատճառով։
Մեր միջավայրը աղտոտող հիմնական պատճառներն են տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և կենցաղը:
1)
Տրանսպորտ. Տրանսպորտը երկու բացասական ազդեցություն է թողնում մթնոլորտի վրա՝
·
Վառելիքի այրման համար ծախսվում է թթվածին,
·
Այրման ժամանակ առաջացող թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ:

2)
Արդյունաբերություն. Ջերմաէլոկտրոկայանները աշխատում են հանքային վառելիքով՝ բնական գազով, քարածխով, նավթով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր:
Իրենց բացասական ազդեցությունն ունեն նաև քիմիական նյութեր, պլասմասսաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող գործարանները, և սրանցից յուրաքանչյուրը իր բացասական կողմն ունի՝ յուրաքանչյուր գործարան ունի իրեն բնորոշ արտանետումներ:
3)
Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսության երեք հիմնական պատճառներն են՝
Պարարտանյութերի օգտագործումը, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում թե՛ արտադրության, թե՛ կիրառության ժամանակ,
·
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող տեխնիկան,
·
Եվ գյուղատնտեսական արտադրությունից մնացորդների այրումը, փայտածուխ արտադրելու նպատակով անտառների այրումը և այլն:
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային
հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։

Կարծում եմ մթնոլորտն աղտոտումից պաշտպանելու համար անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընթերցել 2 հարցը՝մթնոլորտն աղտոտող հիմնական պատճառները, և տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ օգտագործել այնպիսի նյութեր, որոնք ո՛չ մեզ կվնասեն, ոչ՛ շրջակա միջավայրը:
Մարդկությունը իր բոլոր ժամանակներում մեծ հայտնագործություններ է անում, արտասովոր ու կարևոր բաներ է ստեղծում մարդկության կյանքը հեշտ ու ավելի պարզ դարձնելու համար, բայց իր ստեղծածի օգտագործելու ճիշտ ձևը չի գտնում, չի կարողանում օգտոգործի էնպես, որ շրջակա միջավայրը չաղտոտի, և հենց դա էլ խնդիրն է: Օր՝. տրանսպորտը. հնարավոր չէ պատկերացնել մարդկանց գոյատևումն առանց դրա, բայց մեծամասամբ հենց դա էլ աղտոտում է մթնոլորտը: Ուղղակի պետք է էնպիսի նյութեր ստեղծել, կամ գտնել, որ ավտոմոքենան օգտագործելուց ոչ միայն հարմար և արագ լինի, այլ նաև անվտանգ շրջակա միջավայրի համար:

Комментариев нет:

Отправить комментарий