воскресенье, 18 мая 2014 г.

Առցանց թեստային աշխատանք

1) Վախում եմ-Վախենում եմ

բազմիցս անգամ-բազմիցս
հազվադեպ է պատահում-
ուրիշ այլ մարդիկ-ուրիշ մարդիկ
խոսքը քեզ է վերաբերվում- խոսքը քեզ է վերաբերում
ճապոնուհի մարզուհի-ճապոնացի մարզուհի
ձեր պես-ձեզ պես
ի օգուտ-հօգուտ
խոստովանվել- խոստովանել
փախնել-փախչել
կապնվել-կապվել
զանգվել-զանգել
երիցս անգամ- երիցս
ներ է դնում-ներդնում է
դուրս գնալ դուրս-դուրս գնալ
ներս մտավ ներս-ներս մտավ
թողել-թողնել
սիրահարվել մեկի վրա-սիրահարվել մեկին
2) հոգի+վիճակ- հոգեվիճակ
հոգի+ որդի-հոգեորդի
ոգի+ավորված-ոգևորված
տարի+վերջ-տարեվերջ
գինի+ավետ-գինեվետ
ոսկի+վառ-ոսկեվառ
ալի+հեր-ալեհեր
3) գետի սկիզբ առնելու տեղը-գետաբերան
ծովի ջրերի հետ քաշվելը-տեղատվություն
լեռան ստորին մասը-ստորոտ
ձկների խումբը-վտառ
գորտի ձագ-շերեփուկ
4) Մաքուր- Հստակ, ջինջ, վճիտ, ականակիտ, անապակ
5) Կապույտ-լաջվարթ, լուրթ, երկնագույն, ծավի, մավի,
6) կատու-կատվի
Լուսինե- Լուսինեի
արքա- արքայի
վերարկու-վերարկուի
ափսե- ափսեի
առու-առվի
ձու-ձվի
լու-լվի
ժողովածու-ժողովածուի
Սարո-Սարոյի
մեղու- մեղվի
տղա- տղայի
այգի-այգու
7) Զվարթնոց, զորավիգ, եղրևանի, իննսունինը, սրնքակալ, փողք, թատերասեր, Կիլիկիա, իդեալական, թանկագին, խափշիկ, վարքագիծ, կռճտացնել, հավակնորդ, հղփանալ, ողկույզ, ոգելից, արջուկ, հոգնաբեկ, քառանիվ, ակադեմիա, աղոթք, քննախույզ, ախորժալուր, հորթուկ, ձերբազատվել, խորշոմ, արծիվ, անըմբռնելի, պճնվել, փտախտ, ասացվածք, խաբկանք, մեղմորեն, ամբարիշտ, մրրկասույզ, բնօրրան, վշտալլուկ Անէանալ, լուսնէջք ,օրեցօր, էմալե, ոսկեծոպ, գինարբուկ(ծաղիկ), դեղձան, բարբառ, ցորնամ..իկ, մանրազնին, գինարբուք(խնջույք), թմբլիկ, այծենակաճ, ամֆիթատրոն, գնորդ, ակաղձուն, ձգձգել, վաղօրոք, ակընդետ, հոտնկայս, որևէ, երբևիցե, Լիլյա, դշխոյական, խարխափել, անհարգի, տրտմաշուք, վարկաբեկել, կցկտուր, խառնիճաղանջ, դասալիք, անցուդարձ, հօդս ցնդել,ալեծուփ, կցորդ, միջնադար, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), ապաշնորհ, ընդդեմ, ամբարիշտ, հելլեն, միլիոն, հոգեվարք, օթևան, շեղբ(կույտ), փղձկալ, մածուցիկ, հեծկլտալ, երիզորդ, բարձիթողի, լյարդ, այծյամ, ջրէջք, շոգ, գոգնոց, բարաք(քերծե):
8) Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին`պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, որը ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝ եկեղեցի:Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին` այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։Սակայն ժամանակի ընթացքում 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը,երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։ Գեղարդը զենքի մի տեսակ է` բաղկացած փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը ,դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն: Այդ նվիրական տեգը` Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։  Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով, հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան: Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով `թշնամու աչքից հեռու մի անկյուն: Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս  ուղղակի ասում էր . <<Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի, կամ Գնում ենք` Գեղարդավանք>>։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ: Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։ Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման` առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։ Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:
9) Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք։ Այն քարից կերտված վանք է, կերտվել է այրերի մեջ, դրա համար էլ ստացել է Այրիվանք անունը։ Սակայն այդ անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը: Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը: Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր: Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և պահվում է վանքի թանգարանում:

понедельник, 17 марта 2014 г.

Եղիշե Չարենց Կենսագրություն


Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:


Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Եղիշե Չարենց -Տաղ Անձնական

 Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…