понедельник, 4 ноября 2013 г.

Մխիթարյան միաբանները աշխատանքներից մեկը և Մխիթարյան միաբանության մասին








ԳՐՔԵՐ – ԳՐԱԽՕՍԱԿԱՆՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Ժամանակակից թուրքական թատրոնի առաջին նմուշները գրի են առել Մխիթարյան միաբանները
18-րդ դարի վերջին Մխիթարյան միաբանությունումգրված և Վենետիկի դիմակահանդեսին կանոնավորկերպով ներկայացված թուրքերենով առաջին ժամանակակից ներկայացումները երկու դար անց վերադառնում են իրենց կյանք տված հայ հոգևորականների ծննդավայր: Հետազոտող Երվանդ Պարետ Մանուկի աշխատասիրությամբ հայտնաբերված ստեղծագործությունները թատերական շրջանակներին է ներկայացվելու երկու միջոցառմամբ:    
Ժամանակակից թուրքական թատրոնի առաջին նմուշները
Հետազոտող Երվանդ Պարետ Մանուկն, ով հայտնաբերել է առաջին թուրքերեն թատերական նմուշները, որոնք գրի են առնվել ավելի վաղ, քան ժամանակակից թուրքական թատրոնի առաջին օրինակ հանդիսացող Իբրահիմ Շինասիի «Պոետի ամուսնությունը» ստեղծագործությունը, գալիս է Թուրքիա՝ թատերական շրջանակներին ծանոթացնելու այս ստեղծագործությունների հետ: 
1984 թ. Երվանդ Պարետ Մանուկը համալսարանի ավարտական աշխատանքի շրջանակում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է այս ստեղծագործությունները, և դրանք միայն 28 տարի հետո «Bgst» հրատարակչության և «Անատոլիայի մշակույթ» կազմակերպության համագործակցության արդյունքում վերածվել են գրքի:
Այս արժեքավոր աշխատությունը թատերական տեսաբաններին որպես աղբյուր ներկայացնելու համար դեկտեմբերի 17-ին և 18-ին երկու հանդիպում է լինելու, որին զեկույցներով մասնակցելու են հետազոտող-գրող Երվանդ Պարետ Մանուկն ու մխիթարյաննների մշակութային ժառանգության ուսումնասիրության թեմայով աշխարհի կարևորագույն հետազոտողներից պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանը: Գրքի շնորհանդեսը նախ դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ին տեղի է ունենալու Բողազիչի համալսարանի Օզգեր Առնաս սրահում (կարմիր սրահ), այնուհետ դեկտեմբերի 19-ին ժամը 19:30-ին Ջեզայիր հանդիպումների սրահում տեղի է ունենալու գրքի հեղինակի հետ հանդիպում, ով կպատասխանի թատերասերների հարցերին:
Թուրքական թատրոնում հայերի ավանդը
Թատերական շրջանակներին հայտնի է հայերի ավանդը Օսմանյան կայսրությունում ժամանակակից թուրքական թատրոնի հիմնադրմանը, սակայն ուսումնասիրությունները կենտրոնանում են ընդհանրապես 1800-ական թթ. երկրորդ կեսին Պոլսում հիմնադրված և ընդլայնված պրոֆեսիոնալ հայկական թատերախմբերի, նրանց թուրքերեն ներկայացումների և թուրքերենով կյանքի կոչված թատրոնում ունեցած ներդրման վրա: Մինչդեռ հայկական թատրոնի կապը թուրքական թատրոնի հետ շատ ավելի վաղ ժամանակների է պատկանում: Երբ դեռևս Պոլսում խոսք լինել չէր կարող ո՛չ ժամանակակից հայկական և ո՛չ էլ թուրքական թատրոնի մասին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վանքերում սկսում են թատերական ներկայացումներ գրել: Սուրբ Ղազար կղզում մեծամասամբ Օսմանյան կայսրությունում ծնված մխիթարյան հայ հոգևորականների գրած և մեր օրեր հասած հայատառ թուրքերեն ամենահին թատերական տեքստը գրվել է 1790-ական թթ.: Սակայն այս ստեղծագործությունները մինչ օրս ո՛չ հայ և ո՛չ էլ թուրք հետազոտողների կողմից մանրամասն չեն ուսումնասիրվել: Մեթին Անդի գլխավորությամբ որոշ հետազոտողներ իրենց աշխատություններում բավարարվել են այս ներկայացումների մասին միայն մի քանի տողում հիշատակելով: Արդյունքում այնպիսի կարծիք է ձևավորվել, որ Թուրքիայում եվրոպական տիպի թատրոնը սկսվել է Իբրահիմ Շինասիի` 1860 թ. գրած «Պոետի ամուսնությունը» ստեղծագործությամբ: Վերոնշյալ ներկայացումների վերաբերյալ առաջին լուրջ ուսումնասիրությունը 1984 թ. կատարել է Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանի Արևելյան լեզուների և գրականության բաժնի ուսանող Երվանդ Պարետ Մանուկյանն` իր ավարտական աշխատության շրջանակում, սակայն այս արժեքավոր աշխատությունը այդ տարիներին մեծ հետաքրքրության չի արժանացել: Հեղինակը այն մի կողմ է դրել՝ սպասելով այն օրվան, երբ կստանա իր արժանի գնահատականը:
Ո՞վ է Երվանդ Պարետ Մանուկյանը
Երվանդ Պարետ Մանուկը ծնվել է 1958 թ. Ստամբուլում: Ավարտելով մխիթարյանների` Ստամբուլի Փանգալթըի և Վենետիկի դպրոցները` ընդունվել է Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանի Արևելյան լեզուներ և գրականություն բաժին՝ ստանալով մագիստրոսի կոչում: Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ներկայում բնակվում է: Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում նրա ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններն ու փոխազդեցությունները: 25 տարի շարունակ դասախոսություններ է կարդացել ամեն տարվա օգոստոսին Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանում կազմակերպվող «Հայոց լեզուն և քաղաքակրթությունը» ամառային դպրոցում:
Ո՞վ է Պողոս Լևոն Զեքիյանը
Ծնվել է 1943 թ. Ստամբուլում: 1949-1959 թթ. նախնական կրթությունը ստացել է Սաքըզաղաջըում գտնվող Մխիթարյան դպրոցում, այնուհետև միջնակարգ կրթությունը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում: 1952-1968 թթ. ավարտել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության բաժինը: Մասնագիտացել է արևելյան աստվածաբանության բնագավառում: 1971-1986 թթ. դասավանդել է Ստամբուլի Իտալական լիցեյում, Կենտրոնական  և Փանգալթը վարժարաններում, դասավանդել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում և այստեղ զբաղեցրել տնօրենի պաշտոնը:
1974-81 թթ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական ակադեմիայի քարտուղարն է եղել, 1976-91 թթ. աշխատել է Միլանի Հայկական մշակույթի և քաղաքակրթության ուսումնասիրությունների կենտրոնում: 1976 թ. ի վեր Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է: 1984 թ. ի վեր համակարգում է Վենետիկի համալսարանում կազմակերպվող «Հայոց լեզվի և մշակույթի» ամառային դպրոցը:
Բացի այդ, հանդիսանում է Հռոմի Պապական արևելագիտության ինստիտուտ տնօրենը, «Իտալիա-Հայաստան» ամսագրի փոխտնօրենն է և ղեկավար խորհրդի անդամը, «Padus-Araxes» ամսագրի տնօրենը և չորս հիմնադիրներից մեկը: Թուրքերեն, իտալերեն, հայերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է:
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net 

տեղեկություն լինքը սա է  http://akunq.net/am/?p=27431







Աշխարհի տարբեր երկրներում 1736թ.-ից մինչ օրս գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան: Հայ գիտակրթական և մշակութային կյանքում նոր էջ է բացվել 1834թ., երբ Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականներ Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն` Իտալիայի Պադովա քաղաքի մխիթարյանները հիմնել են Մուրադի անունով «Մուրադյան» վարժարանը, իսկ 1836թ.`  Վենետիկի «Քա Բեզարո» պալատում` «Ռաֆայելյան» վարժարանը, որոնք այժմ չեն գործում: 
Եվրոպայի չորրորդ ամենահին և առաջինը` ցայսօր լույս տեսնող պարբերականներից Սբ. Ղազարի միաբանության «Բազմավեպ» հայագիտական հանդեսն է, որը 1843թ. հիմնադրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայր Գաբրիել Այվազովսկին և Ղևոնդ Ալիշանը: Վիեննայի Միաբանության պարբերականն է «Հանդես ամսօրյան»:
1994թ. Երևանում բացվել է Մխիթարյան կենտրոնը:
2000թ. հուլիսի 10-21-ը Վենետիկի Սբ. Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի միաբանությունների ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետերը որոշել են միավորվել` ստեղծելով Մխիթարյան միացյալ Միաբանություն` մեկ կենտրոնական վարչությունով: Միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մայրավանքն է, Վիեննայի վանքը` առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին ունի աբբահայր տիտղոսը կրող տեղական մեկ վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր կենտրոններն այսուհետ կառավարվում են ընդհանուր աբբահոր և միացյալ վարչական խորհրդի կողմից:

տեղեկություն լինքը սա է
ես համացանցում տեսել եմ մխիթար միաբանուտյան զինանշանը:
ես ցանկացա որ մեր կրթահամալիրը (Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը) նունպես զինանշան ունենա և սկսեցի իմ պատկերացմամբ նկարել: Եվ ահա սա մեր կրթահամալիրի զինանշանն է իմ պատկերացմամբ: