1. Համեմատել հիմնական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով
դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազը ընդերքում գտնվում է գազային վիճակում, նավթը հեղուկ իսկ ածուխը
պինդ:
Չնայած նրան որ ածուխը ամենավտանգավոր վառելիքն է, ամենատարածվածն է
վառելիքների մեջ քանի որ ամենաեժան է, հեշտ է տեղապոխել և շատ պաշարներ ունի:
Ըստ տվյալների ածուխը կբավականացնի 400 տարի, գազը զարգացող երկրներում 150
տարի իսկ զարգացած երկրներում 40 տարի իսկ նավթը 40 տարի:
Ամենա մաքուր այրվող վառելիքը դա բնական գազն է: Բնական գազը նաև ամենա հեշտն
է արտահանել:
Բնական գազը հիմնականում տեղափոխում են խողովակաշարերով 75 մթնոլորտ ճնշման
տակ մինչև 1,4 մ. Տրամագիծ ունեցող խողովակով:
Վառելիքներից ամենակարևորը համարվում է նավթը քանի որ նավթի վերամշակումից ստացվում
բենզինը, մազութը, ասֆալտը և այլն...
2.
Համեմատել էլեկտրաէներգիայի ստացման
ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական
կողմերը:
Մարդիկ էլեկտրաէներգիան ստանում են տարբեր եղանակներով:
Էլեկտրաէներգիա ստանալու միջոցներն են ատոմակայանները, ՋԵԿ-երը, ՀԵԿ-երը,
արևային մարտկոցները և հողմաղացները:
Արևային էներգիան անվերջ է, էկոլոգիապես մաքուր է բայց զբաղեցնում է շատ
տարացքներ: Արևային մարտկոցները հիմնականում տեղադրվում են անապատներում:
Քամու էներգիան անվեջ է քանի որ երկր վրա ճնշումների տարբերություններից
առաջանում քամի որը պտտացնում է հողմաղացի թևերը, էկոլոգիապես մաքուր է, բայց շատ
քիչ են այն վայրերը որտեղ շատ են քամիները:
ՋԵԿ-երը աշխատում են վառելիքով իսկ վառելիքը մի օր կսպառվի բացի դրանից
վառելիքի այրումից անջատվում է շատ մեծ քանակությամբ թունավոր նյութեր:
ՀԵԿ-երը նույնպես անվերջ են քանի որ աշխատում են ջրի հոսքով, էկոլոգիապես
մաքուր են բայց ամբարտակները զբաղեցնում են տարածքներ հսկայական հողային տարածքներ
մնում են ջրի տակ:
Комментариев нет:
Отправить комментарий