« Ֆրանսիա » անվանումը գալիս է Լատիներեն Francia - ից , որը նշանակում է « Ֆրանկների երկիր »: Կան նաև վարկածներ կապված Ֆրանկ անվանման ծագումնաբանութանհետ : Դրանցից մեկը գալիս է Պրոտո - Գերմաներեն frankon բառից , որը թարգմանվումէ գեղարդ , քանի որ Ֆրանկները գեղարդ շատ էին նետում : Մեկ այլ վարկածով , ՖրանկԳերմանական լեզուներով նշանակում է ազատ :
Մայրաքաղաքը . Փարիզը ( ֆրանսերեն՝ Paris ) Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է։Ամեն տարի այստեղ են գալիս մոտ 30.000.000 զբոսաշրջիկներ : Փարիզի առաջին բնակիչներըհայտնվել են մոտավորապես մ . թ . ա . 4000 թ . ։ Բնակչությունը 2.153.600 մարդ է (2005 թվականիտվյալներով ): Տարածքը ` 105.4 քառ . կմ , միջին բարձրությունը՝ 33 մ : Այսօր Փարիզը բաժանվածէ 20 շրջանների ։
Աշխարհագրական դիրքը . Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայիարևմուտքում , հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի , իսկ հարավում՝Միջերկրական ծովի ջրերով։ Ֆրանսիայի եվրոպական տարածությունը կազմում է 547.030 քառ . կմ , բնակչությունը՝ 61.875.200 մարդ (2008 թ .) , բաժանվում է 96 դեպարտամենտի։Բացի եվրոպական մասից , Ֆրանսիային են պատկանում նաև անդրծովյան մի շարք կղզիներ ևտարածքներ , որոնք գտնվում են այլ մայրցամաքներում և ժառանգություն են մնացելՖրանսիական գաղութային կայսրության ժամանակներից։ Ֆրանսիայի եվրոպական մասըխոշորագույնն է Եվրոպական միության կազմում ( հանդիսանում է ընդհանուր տարածությանմեկ հինգերորդ մասը ) ։ Ֆրանսիայի տարածքի աշխարհագրական ձևի պատճառովֆրանսիացիները հաճախեն իրենց երկիրն անվանում «l’Hexagone» ( վեցանկյուն ) ։ Ցամաքայինսահմաններով Ֆրանսիան կից է Բելգիային և Լյուքսեմբուրգին՝ հյուսիս - արևելքում , Գերմանիային , Շվեյցարիային և Իտալիային՝ արևելքում , Իսպանիային և Անդորրային՝հարավում։ Ֆրանսիան նաև ստորգետնյա թունելով կապված է Մեծ Բրիտանիայի հետ , որնանցնում է Լա - Մանշ նեղուցի տակով։ Չի կարելի մոռանալ նաև Մոնակո փոքրիկ պետությանմասին , որը գտնվում է Ֆրանսիայի հարավ - արևելքում՝ Միջերկրական ծովի ափին ևսահմանակից է միայն Ֆրանսիային ։
Կառավարման համակարգը . Ֆրանսիան աշխարհիկ հանրապետություն է , եկեղեցին ոչ միդեր չունի քաղաքական կյանքում։ Ֆրանսիայի հանրապետության գործող սահմանադրությունըուժի մեջ է 1958 թվականից , համաձայն որի ` հաստատված պետական կարգն անվանվում էՀինգերորդ հանրապետություն։ Պետության գլուխը նախագահն է , որն ընտրվում է 7 տարիժամկետով , ունի լայն լիազորություններ։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնում է ՖրանսուաՀոլլանդը։ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով , իսկ Սենատի գործունեությանժամկետն է 9 տարի ։
Վարչական բաժանումը . Ֆրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի , որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպականՖրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները , Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյանդեպարտամենտներ , որոնք են Գվադելուպա , Մարտինիկա , Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները , 3 Անդրծովյան տերիտորիաներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա , Ուոլիս և Ֆուտունա , ՀարավայինԱնտարկտիկայի ֆրանսիական տիրույթները , և վերջապես , տիրույթներ , որոնք ունեն հատուկկարգավիճակ՝ Մայոտտա կղզի , Սեն - Պիեռ և Միքլեոն , Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներովհանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674.843 քառ . կմ , իսկ բնակչությունը՝ 64.473.140 մարդ ։
Պետական լեզուն . Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է , որով խոսում է բնակչությանմեծ մասը : Ֆրանսերենն այսօր աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է։ Աշխարհի 31 երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է , ընդ որում՝ 15 երկրներում միակպաշտոնական լեզուն։ Այս առումով ֆրանսերենը զիջում է միայն անգլերենին։ Չինարենի , անգլերենի , իսպաներենի , ռուսերենի և արաբերենի հետ միասին ֆրանսերենն ընդգրկված է ՄԱԿ - ի պաշտոնական և աշխատանքային լեզուների կազմում ։
Պետական կրոնը քրիստոնեությունն է : Կաթոլիկները կազմում են բնակչության ավելի քան 75%- ը , կան նաև բողոքականներ , մահմեդականներ , հուդայականներ և այլն։ 2005 թվականինանցկացրած հարցման ժամանակ ֆրանսիացիների 34 %- ը հայտարարել է , որ « հավատում էԱստծո գոյությանը », 27 %- ը պատասխանել են , որ « հավատում են գերբնական ուժերիգոյությանը », իսկ 33 %- ը աթեիստներ են և չեն հավատում նման ուժերի գոյությանը :
Պետական հիմնը . Ֆրանսիայի հիմնը՝ « Մարսելյեզը », հորինվել է 1792 թվականին Ռուժե դըԼիլի կողմից , Ստրասբուրգում , սկզբնապես կոչվել է Հռենոսյան բանակի մարտական երգ , սակայն արագորեն տարածվել է հանրապետական բանակում՝ վերածվել հեղափոխական երգի։Սկզբում հայտնի է եղել Մարսելում , իսկ հետո այցելել է նաև Փարիզ՝ « Մարսելցիների քայլերգ » անվանումով , որի կրճատ անվանումն է « Մարսելյեզ » ։
Բլից Ֆրանսիայի մասին . Ֆրանսիայի դրամական միավորը եվրոն է (1 եվրոն =100 ցենտ ), ազգային կարգախոսը՝ « Ազատություն , Հավասարություն , Եղբայրություն » (Liberté, Égalité, Fraternité), հիմնը՝ « Մարսելլեզ », ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14, օրենսդիրմարմինը՝ երկպալատ պառլամենտ՝ Սենատ և Ազգային ժողով։ Ֆրանսիայի բնակչության կազմիմեծագույն մասը ֆրանսիացիներն են՝ ամբողջի մոտ 94%- ը , մնացած 6%- ը բաժին է ընկնումէլզասցիներին , լոթարինգացիներին , բրետոնցիներին , որոնք չեն մտնում ֆրանսիացինրիէթնիկական խմբի մեջ , նաև հրեաներին՝ մոտ 500 հազար , հայերին՝ մոտ 400 հազար , իտալացիներին , պորտուգալացիներին , իսպանացիներին , կան նաև լեհեր , ալժիրցիներ , մարոկկոցիներ , թուրքեր և այլն։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 75%:
Ֆրանսիայիտնտեսությունը գտնվում է զարգացման հետինդուստրիալ փուլում : Աշխարհում ճանաչումունեն ֆրանսիական Ռենոն , Պեժոն , Թոմսոնը և այլ ընկերություններ : էներգետիկան երկարժամանակ հենված էր տեղում արդյունահանվող քարածխի վրա : Լիովին ապահովված էսեփական ուրանի ` ատոմային էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքով : Հատկապեսլավ է զարգացած ալյումինի արտադրությունը : Մեքենաշինությունը Ֆրանսիայիարդյունաբերության առաջատար ճյուղն է : Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը ունիհամաշխարհային ճանաչում : Աչքի է ընկնում նաև սննդի արդյունաբերությունը : Բուսաբուծությունը բազմաճյուղ է , բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկին : Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը :
Կլիման . Ֆրանսիայի եվրոպական տարածքում կլիման մեղմ ծովային է , արևելքում ` բարեխառնցամաքային , հարավում ` մերձարևադարձային : Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնելերեք տիպի կլիմայական գոտիներ : Ամռանը բավականին տաք և չոր է , միջին ջերմաստիճանըհուլիսին հասնում է 23-25 աստիճանի , իսկ ձմռանը բնորոշ են անձրևները , օդի միջինջերմաստիճանը կազմում է 7—8 °С: Տեղումները գերակշռում են հունվարից ապրիլ ամիսներին , իսկ նրանց ընդհանուր թիվը տատանվում է 600-1000 մմ : Արևմտյան լեռնալանջերում այդցուցանիշը կարող է հասնել ավելի քան 2000 մմ - ի :
Մշակույթը . Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ուճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները , հարուստ պատմություննու մշակույթը , հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները , գավառական համեստ ուհարմարավետ քաղաքները , հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը , որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դըԲալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը . « Տեսնել Փարիզն ու նոր մեռնել » ։ Սահամեմատելի է միայն հայկական երգային ասույթին . « Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ » ։ Ֆրանսիանհսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է , որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամպատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են ` բաց երկնքի տակ : Բացի մշակույթի ևհին քաղաքակրթությունների հուշարձաններից երկիրը հիասքանչ բնություն ունի . Ալպիականլեռների սպիտակ լանջերը , Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հրաշալի լողափերը , միջնադարյան ամրոցներ , խաղողի ընդարձակ այգիներ , ինչպես նաև անթիվ հուշ - վայրեր ` կապված այս կամ այն պատմական դեմքի գործունեության հետ :
Քաղաքները . Երկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է ` Ֆրանսիայիմայրաքաղաքը դեռևս Х դարից , որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավորզբոսաշրջիկներով : Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է տեսնել ամեն քայլափոխին : Սիտե ևՍան - Լուի թաղամասերը քաղաքի պատմական կենտրոնն են : Սիտեում է գտնվում ՓարիզիԱստվածամոր տաճարը : Այն կաթոլիկ տաճար է ` հիմնադրված 1160- ին , իսկ ավարտինհասցված միայն 1245- ին :
Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է : Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով , զանգակատնով , սրահներով , գունավոր ապակուց լուսամուտներով , պատերով , որ զարդարված են քանդակներով ուարձանիկներով ` ներսից և դրսից : Ոչ հեռու է գտնվում նաև Փարիզի ամենահին բանտը `
Կոնսիերժին : Այստեղից ոչ հեռու է գտնվում Փարիզի Պատմությանթանգարանը « Կարնավալե », որտեղ ցուցադրվում են թագավորական սենյակներ , ամենօրյաօգտագործման առարկաներ , ինչպես նաև Տիկնիկների փոքր մասնավոր թանգարանը : Սենայիձախ ափին է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը (1889 թ . ) , բարձրությունը ` 320 մետր , Շայո Պալատը , Հաշմանդամների տունը ` Տաճարով և Նապոլեոնի գերազմանատեղիով , աշխարհի խոշորագույն կրթական ու գիտական կենտրոններից մեկը ` Սորբոնը ( Փարիզիհամալսարանը , 1215) , Պանթեոնը ` Փառքի Տաճարը հայտնի մարդկանց համար , որոնցթվում են Ռուսոն , Զոլյան , Կյուրին , Հյուգոն , Վոլտերը , Միրաբոն և շատ ուրիշները : Անպայմանպետք է այցելել Լյուքսեմբուրգյան այգին , Միջնադարի ազգային թանգարանը (1843 թ .): Վերջինսգտնվում է Լատինական թաղամասի կենտրոնում և հայտնի է գոբելենների , նկարների , կիրառական արվեստի և միջնադարյան փայտե եկեղեցական պիտույքներիհավաքածուներով : Փարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է ` « Տառապյալները բլուրը », 129 մետր , որը համարվում է Ֆրանսիական մշակույթի
խորհրդանիշներից մեկը ` նկարիչների ևերաժիշտների օթևանը : Ոչ հեռու է գտնվում նաև Բլրի հրապարակը , որտեղ աշխատում ենփողացային նկարիչները , կան մեծ թվով հուշանվերների խանութներ և փոքր ռեստորաններ : Ոչհեռու է գտնվում Մոնմարտի թանգարանը , Աբես հրապարակը քաղաքապետարանով և կարմիրաղյուսից պատրաստված ոչ մեծ եկեղեցիով : Իսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով , կտեսնեքհայտնի « Մուլեն Ռուժ » կաբարեն : Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը ` Le mur de je t’aime: 40 քառ . մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով գրված է « Ես քեզ սիրում եմ », այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով ` կույրերի համար : Ոչ պակասգեղեցիկ և շքեղ է Փարիզի շրջակայքը : Վերսալը Եվրոպայում պալատական այգիների թերևսամենահայտնի օրինակն է : Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը ` Վերսալիպալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղշատրվաններով , լճակներով , արձաններով մի հսկայական չքնաղ այգում : Ամռանն այստեղ անցէ կացվում հսկայածավալ լուսա - ձայնային շոու , որը կոչվում է « Ձայն ու լույս »: Մեծ թվովզբոսաշրջիկների է գրավում Եվրադիսնեյլենդը ` Փարիզից 32 կմ հեռավորության վրա գտնվողԵվրոպայի ամենամեծ զվարճանքների այգին , որտեղ կարելի է տեսնել հինունոր հեքիաթների , մուլտֆիլմերի , գրքերի հերոսներին :
VIDEO
Բուրգունդիան Ֆրանսիայի պատմական շրջանն է , Եվրոպայի հյուսիսային և հարավայինքաղաքակրթությունների խաչմերուկը և հայտնի է իր լճերով ու խաղողի այգիներով : Այսյուրահատուկ անկյունը հայտնի է իր հին ամրոցներով ու եկեղեցիներով , խոհարարականսովորույթներով և ջրառատ գետերով : Բուրգունդիայի այցեքարտն է համարվում տեղիբարձրակարգ գինին , որի արտադրական կենտրոն է համարվում Բոնը , որը հատկապեսճարտարապետության մեջ պահպանել է ֆլամանդական մշակույթի շունչը : Այստեղ պետք էայցելել Գինու թանգարանը , իսկ շրջակայքի յուրաքանչյուր գյուղը կզարմացնի իր գինու ևճարտարապետության ուրույն տեսակով : Պրովանս ասելիս պատկերացնում ես ավելի քան 900 կմ երկարությամբ ձգվող լողափը , որից ընդամենը մի ժամ ճանապարհի վրա են գտնվումԱլպյան լեռների հազարավոր կիլոմետրանոց լանջերը , ինչպես նաև խաղողի ճոխ տնկիներովբլուրներ , հին ամրոցներ ու ձիթապտղի այգիներ :
Շքեղ բնության մեջ է գտնվում հայտնի արգելանոցը , որտեղ կարելի է տեսնել ավելի քան 300 տեսակի թռչուններ , այդ թվում վարդագույն ֆլամինգո , ինչպես նաև ջրային կրիաներ , հայտնի ազնվացեղ սպիտակ ձիեր : Ստրասբուրգը ` « միացյալ Եվրոպայի մայրաքաղաքը », գտնվում է Փարիզից կմ հեռավորության վրա ` Գերմանիայի հետ սահմանի վրա : Քաղաքը կրում է ֆրանսիական և գերմանական մշակույթների ազդեցությունը : Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում
է Յունեսկոյի հովանու ներքո և հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով , նեղ փողոցներով , հին աշտարակներով , Ռոան պալատով ` արքայազների միջնադարյան նստավայրով , երեք միլիոն գրքերով Համալսարանական գրադարանը : Ստրասբուրգում է գտնվում Եվրոպայի խորհրդի շենքերի համալիրը , մարդու իրավունքներով Եվրոդատարանի շենքը , ինչպես նաև կան մեծ թվով համերգային սրահներ , պատկերասրահներ , թատրոններ , համերգասրահներ : Մարսելը
«Արևելքի դարպասներ » Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և հնագույն պատմությամբ նավահանգստային քաղաք հիմնադրվել է հույների կողմից մ . թ . ա .: Քաղաքում կարելի է հիանալ Հին քաղաքով , Սբ . Ժանի և Սբ . Նիկոլայի հին նավահանգիստներով , քաղաքի խորհրդանիշն է հռոմեա - բյուզանդական տաճարը ` Նոտր - Դամ - դե - լա - Գարդը ` ավելի քան ութ տոննա կշռող բրոնզե զանգով ու Սուրբ Կույսի տաս մետրանոց ոսկեզօծ արձանով , « Փայլող քաղաք » տասնյոթ հարկանի շենքով : Մարսելի անբաժանելի մասը շուկաներն ու տոնավաճառներն են : Լողափերն այստեղ օրինակ Ռիվիերայինի պես շքեղ չեն , բայց հարմարավետ են ու մաքուր :
Ազգային առանձնահատկությունները . Ֆրանսիացիների մեծամասնությունը համոզված է , որ ցանկացած կիրթ օտարերկրացի պետք է խոսի ֆրանսերեն ` գոնե տարրական մակարդակով : Այդ պատճառով տեղացիներին անգլերենով դիմելը այնքան էլ ցանկալի չէ : Մթերքը քաղաքիկենտրոնում 15-40% ավելի թանկ է , քան շրջակայքիսուպերմարկետներում : Օդանավակայանում , տրանսպորտում , հասարակական բանուկվայրերում պետք է զգուշ լինել գրպանային գողերից : Կարևոր փաստաթղթերը և թանկարժեքզարդեղենը պետք է թողնել հյուրանոցում :
Ազգային խոհանոցը . Ֆրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններիցմեկը : Հատկապես հայտնի են կրուասանները , երկար ֆրանսիական հացը , շոկոլադեհացիկները , բուրգունդական խխունջները , լիոնական նրբերշիկները , սոխով ապուրը : Այսամենին ավելացրեք տարատեսակ սոուսները ` ավելի քան երեք հազար բաղադրատոմսերով ուբազմապիսի համեմունքները : Ընդ որում ` երկրի ամեն շրջանն ունի իր խոհարարականավանդույթները , որոնք հաճախ նման չեն հարևան շրջանի խոհանոցին :
Առանձին ուշադրության են արժանի ֆրանսիական գինիները : Ֆրանսիան արտադրում է կարմիր և սպիտակ ընտիր գինիների հազարավոր տեսակներ : Գինեգործական հարուստմշակույթ ունեցող եկիրն աշխարհին տվել է կոնյակ ու շամպայն :