«Ֆրանսիա» անվանումը գալիս է Լատիներեն Francia-ից, որը նշանակում է«Ֆրանկների երկիր»: Կան նաև վարկածներ կապված Ֆրանկ անվանման ծագումնաբանութանհետ: Դրանցից մեկը գալիս է Պրոտո-Գերմաներեն frankon բառից, որը թարգմանվումէ գեղարդ, քանի որ Ֆրանկները գեղարդ շատ էին նետում: Մեկ այլ վարկածով, ՖրանկԳերմանական լեզուներով նշանակում է ազատ:
Մայրաքաղաքը. Փարիզը (ֆրանսերեն՝ Paris) Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է։Ամեն տարի այստեղ են գալիս մոտ 30.000.000 զբոսաշրջիկներ: Փարիզի առաջին բնակիչներըհայտնվել են մոտավորապես մ.թ.ա. 4000թ. ։ Բնակչությունը 2.153.600 մարդ է (2005 թվականիտվյալներով): Տարածքը` 105.4 քառ. կմ, միջին բարձրությունը՝ 33 մ: Այսօր Փարիզը բաժանվածէ 20 շրջանների։
Աշխարհագրական դիրքը. Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայիարևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝Միջերկրական ծովի ջրերով։ Ֆրանսիայի եվրոպական տարածությունը կազմում է 547.030քառ. կմ,բնակչությունը՝ 61.875.200 մարդ (2008 թ.), բաժանվում է 96 դեպարտամենտի։Բացի եվրոպական մասից, Ֆրանսիային են պատկանում նաև անդրծովյան մի շարք կղզիներ ևտարածքներ, որոնք գտնվում են այլ մայրցամաքներում և ժառանգություն են մնացելՖրանսիական գաղութային կայսրության ժամանակներից։ Ֆրանսիայի եվրոպական մասըխոշորագույնն է Եվրոպական միության կազմում (հանդիսանում է ընդհանուր տարածությանմեկ հինգերորդ մասը)։ Ֆրանսիայի տարածքի աշխարհագրական ձևի պատճառովֆրանսիացիները հաճախեն իրենց երկիրն անվանում «l’Hexagone» (վեցանկյուն)։ Ցամաքայինսահմաններով Ֆրանսիան կից էԲելգիային և Լյուքսեմբուրգին՝ հյուսիս-արևելքում,Գերմանիային, Շվեյցարիային և Իտալիային՝ արևելքում, Իսպանիային և Անդորրային՝հարավում։ Ֆրանսիան նաև ստորգետնյա թունելով կապված է Մեծ Բրիտանիայի հետ, որնանցնում է Լա-Մանշ նեղուցի տակով։ Չի կարելի մոռանալ նաև Մոնակո փոքրիկ պետությանմասին, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին ևսահմանակից է միայն Ֆրանսիային։

Վարչական բաժանումը. Ֆրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի,որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպականՖրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները, Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյանդեպարտամենտներ, որոնք են Գվադելուպա, Մարտինիկա, Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները, 3 Անդրծովյան տերիտորիաներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա, Ուոլիս և Ֆուտունա, ՀարավայինԱնտարկտիկայի ֆրանսիական տիրույթները, և վերջապես, տիրույթներ, որոնք ունեն հատուկկարգավիճակ՝ Մայոտտա կղզի, Սեն-Պիեռ և Միքլեոն, Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներովհանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674.843 քառ. կմ, իսկ բնակչությունը՝64.473.140 մարդ։
Պետական լեզուն. Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որով խոսում է բնակչությանմեծ մասը: Ֆրանսերենն այսօր աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է։ Աշխարհի 31երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է, ընդ որում՝ 15 երկրներում միակպաշտոնական լեզուն։ Այս առումով ֆրանսերենը զիջում է միայն անգլերենին։ Չինարենի,անգլերենի, իսպաներենի, ռուսերենի և արաբերենի հետ միասին ֆրանսերենն ընդգրկված է ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուների կազմում։

Ֆրանսիայիտնտեսությունը գտնվում է զարգացման հետինդուստրիալ փուլում: Աշխարհում ճանաչումունեն ֆրանսիական Ռենոն, Պեժոն, Թոմսոնը և այլ ընկերություններ: էներգետիկան երկարժամանակ հենված էր տեղում արդյունահանվող քարածխի վրա: Լիովին ապահովված էսեփական ուրանի` ատոմային էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքով: Հատկապեսլավ է զարգացած ալյումինի արտադրությունը: Մեքենաշինությունը Ֆրանսիայիարդյունաբերության առաջատար ճյուղն է: Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը ունիհամաշխարհային ճանաչում: Աչքի է ընկնում նաև սննդի արդյունաբերությունը:Բուսաբուծությունը բազմաճյուղ է, բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկին:Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը:

Մշակույթը . Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ուճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմություննու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ուհարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը,որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դըԲալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սահամեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Ֆրանսիանհսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է, որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամպատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են` բաց երկնքի տակ: Բացի մշակույթի ևհին քաղաքակրթությունների հուշարձաններից երկիրը հիասքանչ բնություն ունի. Ալպիականլեռների սպիտակ լանջերը, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հրաշալի լողափերը,միջնադարյան ամրոցներ, խաղողի ընդարձակ այգիներ, ինչպես նաև անթիվ հուշ-վայրեր`կապված այս կամ այն պատմական դեմքի գործունեության հետ:
Քաղաքները. Երկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է` Ֆրանսիայիմայրաքաղաքը դեռևս Х դարից, որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավորզբոսաշրջիկներով: Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է տեսնել ամեն քայլափոխին: Սիտե ևՍան-Լուի թաղամասերը քաղաքի պատմական կենտրոնն են: Սիտեում է գտնվում ՓարիզիԱստվածամոր տաճարը: Այն կաթոլիկ տաճար է` հիմնադրված 1160-ին, իսկ ավարտինհասցված միայն 1245-ին:
Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է:Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով, զանգակատնով, սրահներով,գունավոր ապակուց լուսամուտներով, պատերով, որ զարդարված են քանդակներով ուարձանիկներով` ներսից և դրսից: Ոչ հեռու է գտնվում նաև Փարիզի ամենահին բանտը`
Կոնսիերժին: Այստեղից ոչ հեռու է գտնվում Փարիզի Պատմությանթանգարանը «Կարնավալե», որտեղ ցուցադրվում են թագավորական սենյակներ, ամենօրյաօգտագործման առարկաներ, ինչպես նաև Տիկնիկների փոքր մասնավոր թանգարանը: Սենայիձախ ափին է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը (1889թ. ), բարձրությունը` 320 մետր ,Շայո Պալատը, Հաշմանդամների տունը` Տաճարով և Նապոլեոնի գերազմանատեղիով,աշխարհի խոշորագույն կրթական ու գիտական կենտրոններից մեկը` Սորբոնը (Փարիզիհամալսարանը, 1215), Պանթեոնը` Փառքի Տաճարը հայտնի մարդկանց համար, որոնցթվում են Ռուսոն, Զոլյան, Կյուրին, Հյուգոն, Վոլտերը, Միրաբոն և շատ ուրիշները: Անպայմանպետք է այցելել Լյուքսեմբուրգյան այգին, Միջնադարի ազգային թանգարանը (1843թ.): Վերջինսգտնվում է Լատինական թաղամասի կենտրոնում և հայտնի է գոբելենների, նկարների,կիրառական արվեստի և միջնադարյան փայտե եկեղեցական պիտույքներիհավաքածուներով: Փարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է` «Տառապյալները բլուրը», 129 մետր, որը համարվում է Ֆրանսիական մշակույթի

խորհրդանիշներից մեկը` նկարիչների ևերաժիշտների օթևանը: Ոչ հեռու է գտնվում նաև Բլրի հրապարակը, որտեղ աշխատում ենփողացային նկարիչները, կան մեծ թվով հուշանվերների խանութներ և փոքր ռեստորաններ: Ոչհեռու է գտնվում Մոնմարտի թանգարանը, Աբես հրապարակը քաղաքապետարանով և կարմիրաղյուսից պատրաստված ոչ մեծ եկեղեցիով: Իսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով, կտեսնեքհայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեն: Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը` Le mur de je t’aime: 40 քառ. մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ»,այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով` կույրերի համար: Ոչ պակասգեղեցիկ և շքեղ է Փարիզի շրջակայքը:Վերսալը Եվրոպայում պալատական այգիների թերևսամենահայտնի օրինակն է: Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը` Վերսալիպալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղշատրվաններով, լճակներով, արձաններով մի հսկայական չքնաղ այգում: Ամռանն այստեղ անցէ կացվում հսկայածավալ լուսա-ձայնային շոու, որը կոչվում է «Ձայն ու լույս»: Մեծ թվովզբոսաշրջիկների է գրավում Եվրադիսնեյլենդը` Փարիզից 32 կմ հեռավորության վրա գտնվողԵվրոպայի ամենամեծ զվարճանքների այգին, որտեղ կարելի է տեսնել հինունոր հեքիաթների,մուլտֆիլմերի, գրքերի հերոսներին:

է Յունեսկոյի հովանու ներքո և հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, նեղ փողոցներով, հին աշտարակներով, Ռոան պալատով` արքայազների միջնադարյան նստավայրով, երեք միլիոն գրքերով Համալսարանական գրադարանը: Ստրասբուրգում է գտնվում Եվրոպայի խորհրդի շենքերի համալիրը, մարդու իրավունքներով Եվրոդատարանի շենքը, ինչպես նաև կան մեծ թվով համերգային սրահներ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ: Մարսելը
«Արևելքի դարպասներ» Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և հնագույն պատմությամբ նավահանգստային քաղաք հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա.: Քաղաքում կարելի է հիանալ Հին քաղաքով, Սբ. Ժանի և Սբ. Նիկոլայի հին նավահանգիստներով, քաղաքի խորհրդանիշն է հռոմեա-բյուզանդական տաճարը` Նոտր-Դամ-դե-լա-Գարդը` ավելի քան ութ տոննա կշռող բրոնզե զանգով ու Սուրբ Կույսի տաս մետրանոց ոսկեզօծ արձանով, «Փայլող քաղաք» տասնյոթ հարկանի շենքով: Մարսելի անբաժանելի մասը շուկաներն ու տոնավաճառներն են: Լողափերն այստեղ օրինակ Ռիվիերայինի պես շքեղ չեն, բայց հարմարավետ են ու մաքուր:
Ազգային առանձնահատկությունները. Ֆրանսիացիների մեծամասնությունը համոզված է,որ ցանկացած կիրթ օտարերկրացի պետք է խոսի ֆրանսերեն` գոնե տարրական մակարդակով:Այդ պատճառով տեղացիներին անգլերենով դիմելը այնքան էլ ցանկալի չէ: Մթերքը քաղաքիկենտրոնում 15-40% ավելի թանկ է, քան շրջակայքիսուպերմարկետներում: Օդանավակայանում, տրանսպորտում, հասարակական բանուկվայրերում պետք է զգուշ լինել գրպանային գողերից: Կարևոր փաստաթղթերը և թանկարժեքզարդեղենը պետք է թողնել հյուրանոցում:
Ազգային խոհանոցը. Ֆրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններիցմեկը: Հատկապես հայտնի են կրուասանները, երկար ֆրանսիական հացը, շոկոլադեհացիկները, բուրգունդական խխունջները, լիոնական նրբերշիկները, սոխով ապուրը: Այսամենին ավելացրեք տարատեսակ սոուսները` ավելի քան երեք հազար բաղադրատոմսերով ուբազմապիսի համեմունքները: Ընդ որում` երկրի ամեն շրջանն ունի իր խոհարարականավանդույթները, որոնք հաճախ նման չեն հարևան շրջանի խոհանոցին:
Առանձին ուշադրության են արժանի ֆրանսիական գինիները: Ֆրանսիան արտադրում է կարմիր և սպիտակ ընտիր գինիների հազարավոր տեսակներ: Գինեգործական հարուստմշակույթ ունեցող եկիրն աշխարհին տվել է կոնյակ ու շամպայն: