понедельник, 26 января 2015 г.

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային  պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին: Այն ընդունված է համարել համաշխարհային մակարդակով ամենաարյունալի իրադարձություններից մեկը, որին մասնակից եղան այն ժամանակվա 59 ինքնիշխան պետություններից թվով շուրջ 38 պետություն: Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ սերբ ազգայնականների կողմից, Սարաևոյում` 1914 թվականի հուլիսի 28-ին սպանեցին Ավստո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին: Ֆերդինանտի մահով սկսվեց մեր տերությունների մեջ պատերազմը, սակայն վերջինիս մահը պարզապես առիթ էր. նպատակաը` աշխարհի քաղաքական քարտեզ վերաձևակերպումն էր, տարածքների վերաբաժանումը: Պատերազմը սկսած գերտերություններից յուրաքանչյուրը իր տարածքային սպասելիքները ուներ: Անգլիան ցանկանում էր ոչնչացնել Գերմանիյան, որը Անգլիայի ամենավտանգավոր և խոշոր մրցակիցն էր: Իր հերթին Գերմանիան ցանկանում էր կշիռ ունեցող դեր գրավել Եվրոպայում. հաղթելով Ֆրանսիային, Անգլիան, Հոլանդիային և Բելգիային` Գերմանիան ցանկանում էր տնօրինել նրանց պատկանող գաղութները, պարտության մատնել Ռուսաստանին: Ֆրանսիան ցանկանում էր ստանալ 1871 թվականին Գերմանիայի կողմից գրավված Էլզասն ու Լոթարինգիան և գրավել Սաարի ածխի հանքը: Ավստրո-Հունգարիան ձգտում էր գրավել Սերբիան և Չեռնոգորիան: Ռուսաստանը ցանկանում էր կործանել Օսմանյան Կայսրությունից, նրանից խլել Գալիցիային և Արևմտյան Հայաստանը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ դեպի Միջերկրական ծով: Օսմանյան Թուրքիան մտադիր էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանը, Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել Պանթուրքական ծրագիրը: Պետություների անկուշտ պահանջները պատերազմական դրություն էր ստեղծել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի մի մասում: Պատերազմը ընթանում էր տասից ավելի ռազմաբազաներում, սակայն գլխավոր իրադարձությունները ծավալվում էին երկու` Արևմտաեվրոպական (ձգվում էր մոտ 700կմ, անցնում էր ֆրանս-գերմանական և Բելգիայի սահմանով) և Արևելաեվրոպական (ռուսական. անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանի երկայնքով): Իր մասշտաբներով խոշոր էր համարվում նաև Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ռազմական գործողությունները ծավալվում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը (720 կմ): Պատերազմի մեկնարկից հետո` 1914 թ-ին, ամենամեծ ճակատամարտը տեղի ունեցավ Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ ֆրանս-անգլիական զորքերը կասեցրին գերմանական զորքի հարձակումը դեպի Փարիզ: Հակառակորդի ճնշումներից գերմանացիները ստիպված էին նահանջել, դեպի Էն գետը: Մարտին երկու կողմից մասնակցեցին մետ 1,5 մլն մարդ, որից զոհվեց և վիրավորվեց շուրջ 600 հազարը։ Դեպի Գերմանիա հաջորդ հարձակումը տեղի ունեցավ օգոստոսի վերջին. Գերմանիային պատերազմ հայտարարեց Ճապոնիան, ով սկսեց զավթել Խաղաղ օվկիանոսում գերմանական տերությանը պատկանող տիրույթները, հպատակեցնել Չինաստանը։ Իրադարձությունները ծավալվում էին նաև Կովկասյան ռազմաճակատում, որտեղ 1914 թվականի վերջից` դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ-ի հունվարի 5-ը, Սարիղամիշի մոտ ռուսական բանակը լիովին ջախջախեց թուրքական 90 հազարանոց զորքին: Մրտից հետո թուրքական կողմի կորուստները մեծ էին. զորքից կարողացավ փրկվել ընդամենը 12 հազարը, իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան, հազիվ կարողավա խուսափել գերի ընկնելուց։ Ռուսները կարողացան նաև թուրքերին վտարել Իրանի Ատրպատական նահանգից։ 1915 թ-ին ռուսական զորքը հարձակում գործեց նաև Ավստո-Հունգարիայի վրա, ինչը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային։ Ավստո-Հունգարիային օգնելու համար, վերջինիս դաշնակից Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը։ Դրա հետևանքով ռուսները 300 հազար զոհ ունեցան, բայց Ռուսաստանը շարունակեց դիմակայել։ 1915 թվականինին, Բալկանյան ճակատում Անտանտի կողմը անցած Իտալիան չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ: Վերջինս կարողացավ նվաճել Չեռնոգորիան և Ալբանիան։  Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային։ 1915 թվականի ապրիլին Արևմտաեվրոպական ճակատում՝  Իպր քաղաքի մոտակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք, ինչի հետևանքով տուժեց մոտ 15 հազար խաղաղ բնակչություն։ 1915 թվականի մայիսին, ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը։ Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես մոռացավ հայկական տարածքների մասին: Pատերազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1918 թվականը: Այդ ընթացքում, բազմաթիվ մարտերի հետևանքով վերաձևակրեպվեց աշխարհի քաղաքական քարտեզ` կատարելով այն սկսած գերտերությունները նպատակները, որոնք որոշներին դեպքում արդարացան, մնացածին` հիասթափեցրին: Պետությունները իրար ետևեից սկսեցին անձնատուր լինել պատերազմից և զինադադար կնքել հակառակորդ կողմի հետ: 1918 թվականի հոկտեմբերի 30-ին հետ քաշվեց Բուլղարիան, այնուհետև Թուրքիան, Ավստրո-Հունգարիան: Գերմանիան անձնատուր եղավ 1918 թվականի նոյեմբերի 11-ին, Կոմպիենի զինադադարով: Պետությունների զինադադարով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի, երեք ամիս, և տասը օր: Պատերազմի հետևանքով` մարտի դաշտում,  զոհվեց շուրջ տաս միլիոն մարդ, վիրավորվեց և խեղդամահ դարձավ շուրջ քսան միլիոնը: Բացի մարդկային կորուստներից, համաշխարհային պատերազմը սկսած գերտերությունները ունեցան նաև մեծ նյութական վնասներ. նրանք կորցրին իրենց ազգային հարստության մոտ 30%-ը: Պատերազմի ավարտը ազդարարվեց Վերսալում և Վաշինգտոնում կնքվաց հաշտության ամփոփիչ պայմանագրով: Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ին: